Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Զազա Գախելաձեի ընտանիքի անդամների հետ
Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Զազա Գախելաձեի ընտանիքի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն գտնվում էր Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի ընտանիքում, որը Շիդա Քարթլիի Քվեմո Ճալա գյուղում ապօրինաբար բերման ենթարկվեց օկուպացված Ցխինվալի դե ֆակտո իշխանությունների կողմից:

Արչիլ Թալակվաձեն Գախելաձեի ընտանիքի անդամներին այցելել է Գորիի և Կասպիի մեծամասնական պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլիի, կուսակցության ներկայացուցչի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչնեի հետ:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի անունից հաստատել է իր լիակատար աջակցությունը Զազա Գախելաձեի ընտանիքին: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունը ջանք չի խնայում և իր ձեռքի տակ եղած բոլոր լծակներն օգտագործում է ապօրինի կալանավորված համաքաղաքացուն ազատելու համար: Իրենց հերթին, Զազա Գախելաձեի ընտանիքի անդամները հույս են հայտնել, որ իշխանության ջանքերը արդյունք կտան, և Զազա Գախելաձեն շուտով ազատ կարձակվի: