Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Դունյա Միյատովիչի հետ
Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Դունյա Միյատովիչի հետ

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Հանդիպման հիմնական թեման եղել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող և իրականացված բարեփոխումները։

Առանձնահատուկ հետաքրքրություն է եղել բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ։ Ըստ Արչիլ Թալակվաձեի, եվրահանձնակատարը նախատեսում է այցելել Աբխազիա՝ տեղում տեսնելու իրավիճակը և մարդու իրավունքների տեսանկյունից օկուպացված շրջաններում տիրող ծանր իրավիճակը:

«Հետաքրքիր ու դրական հանդիպում ունեցանք։ Մենք խոսեցինք հասարակության հետ համատեղ մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին: Վրաստանի խորհրդարանը օրենսդրական մակարդակով վերջին տարիներին իրականացրել է բարեփոխումներ: Եվրահանձնակատարի հետաքրքրության ոլորտն էր աշխատանքային իրավունքները և աշխատավայրում անվտանգության չափանիշները: Մենք քննարկել ենք բնապահպանական բարեփոխումները։ Խոսեցինք կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացման հետ կապված օրենսդրական բարեփոխումների մասին, որտեղ կոնկրետ տվյալներ և կատարած աշխատանքները ներկայացրեցինք եվրահանձնակատարին։ Հուսով ենք, որ նա կունենա հաջորդ հետաքրքիր զեկույցը Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Մենք ուշադիր կարդում ենք Եվրախորհրդի զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս մեր երկրի առաջընթացի և մարտահրավերների մասին»,- ասել է խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։