Արչիլ Թալակվաձեն և Իրակլի Կոբախիձեն հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Այս տեղեկատվությունը Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով, հանդիպման քննարկման հիմնական թեման կառավարության և ընդդիմության միջև ընթացող բանակցություններն էին:
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրամիության դեսպանի նստավայրում, ինչպես հաղորդվում է, հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: