Արչիլ Թալակվաձեի պատասխանը հարցին՝ դառնալու է արդյոք առողջապահության նախարար. Հարցը կլուծվի խորհրդակցությունների միջոցով և որոշումը կկայացնի վարչապետը
Արչիլ Թալակվաձեի պատասխանը հարցին՝ դառնալու է արդյոք առողջապահության նախարար. Հարցը կլուծվի խորհրդակցությունների միջոցով և որոշումը կկայացնի վարչապետը

Խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեի խոսքով՝ թե ով կլինի առողջապահության նոր նախարարը, կորոշվի խորհրդակցությունների միջոցով, և որոշումը կկայացնի Վրաստանի վարչապետը։

Լրագրողների հարցին, թե դառնալո՞ւ է արդյոք առողջապահության նախարար, նա պատասխանեց.

«Ես հասկանում եմ, որ դուք ցանկանում եք կանխատեսել իրադարձությունները և առաջինը տեղեկացնել հանրությանը, թե որ թեկնածուների մասին է խոսքը, բայց այս հարցը կլուծվի խորհրդակցությունների միջոցով, և այս որոշումը կկայացնի վարչապետը։ Վստահ եմ, որ ստեղծված իրավիճակում կընտրվեն առաջադրանքների համար առավել արժանի թեկնածուներ։ Որոշումը կկայացնի վարչապետը, թե ով կլինի առողջապահության նոր նախարարը»,- ասել է Արչիլ Թալակվաձեն։

Էկատերինե Տիկարաձեն երեկ հրաժարական է տվել առողջապահության նախարարի պաշտոնից։ Տիկարաձեի խոսքով՝ ինքը կշարունակի իր գործունեությունը «Վրացական երազանքի» քաղխորհրդում։