Արչիլ Թալակվաձե. Եթե պահպանվի կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազումը, դա կլինի սահմանափակումների չեղարկման գործընթացն արագացնելու ամուր հիմք

11:55, 13.05.2020

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարում է, որ եթե պահպանվի կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազումը, դա կլինի ամուր հիմք, որպեսզի սահմանափակումների չեղարկման գործընթացն արագացվի: Այս մասին այսօր հայտարարել է Արչիլ Թալակվաձեն՝ բյուրոյի նիստին:

«Լավ է, որ բժիշկների, առողջապահության մասնագետների, մեր հասարակության աջակցությամբ, իշխանության համակարգված աշխատանքով, բարեբախտաբար վերջին օրերին վարակման նոր դեպքերի թիվն արդեն պակաս է ապաքինվածների թվից: Եթե այս միտումը շարունակվի և պահպանվի, այն տալիս է ամուր հիմք, որպեսզի մենք արագացնենք սահմանափակումների չեղարկման գործընթացը, առավել արագ վերականգնենք տնտեսական և սոցիալական գործառույթները, որոնք այս պահի դրությամբ դադարեցված են հանրային առողջապահության նկատառումներից ելնելով»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Թալակվաձեի խոսքով, Վրաստանը կարողացել է զսպել կորոնավիրուսի համավարակը, առաջին միջոցառումները եղել են շատ հապճեպ և հետագայում ևս, վարակի կառավարումը դառնում էր շատ արդյունավետ:

«Խորհրդարանի և կառավարության միջև եղել է լավ համակարգում: Որևէ կարևոր որոշում, առանց ձեր ներգրավվածության, չի կայացվել: Իհարկե, խորհրդարանը կվերադառնա բնականոն ռեժիմին, մենք կգնահատենք բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են  կքննարկենք ապագա ծրագրերը և ռազմավարությունը»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Նմանատիպ