Արչիլ Թալակվաձե. Խորհրդարանը լքելու կոչերը հնչում են նրանցից, ովքեր խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվել են քաղաքական «ափսայդում» և խորհրդարանում նույնիսկ մեկ մանդատ չունեն
Խորհրդարանը լքելու կոչերը հնչում են նրանցից, ովքեր խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվել են քաղաքական «ափսայդում», խաղից դուրս և խորհրդարանում նույնիսկ մեկ մանդատ չունեն,- ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն։
Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, արմատական ընդդիմության հայտարարությունը խորհրդարանից դուրս գալու մասին ցինիկ է և ծիծաղելի։
«Խորհրդարանում գործընկերներին ասում են՝ մենք չկարողացանք խորհրդարան մտնել, դուք էլ պետք է դուրս գաք։ Եվրոպացի գործընկերները կոչ են արել մասնակցել խորհրդարանում նրան, ինչի համար քվեարկել է ժողովուրդը, մնացածը որակվել է որպես ժողովրդավարության խարխլում։ Եթե արմատական ընդդիմությունը սպառնում է լքել խորհրդարանը, հասարակությունը լավ է հիշում, որ սրանք այն մարդիկ են, ովքեր չեն մասնակցում խորհրդարանական քննարկումներին։ Խորհրդարանը լքելու մասին նրանց հայտարարությունը ցինիկ է ու ծիծաղելի»,- ասել է Թալակվաձեն։