Արչիլ Թալակվաձե. Վրաստանն ամեն ինչ անում է ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինային աջակցելու համար
Արչիլ Թալակվաձե. Վրաստանն ամեն ինչ անում է ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինային աջակցելու համար

Սա ընդդիմության ներկայացուցիչների հերթական ոչ ադեկվատ հայտարարությունն է, դա մենք նախկինում բազմիցս ենք լսել։ Ուկրաինային աջակցելու կարևոր հարցի շուրջ մեր հասարակության և կառավարության կողքին կանգնելու փոխարեն նրանք նման անհասկանալի հայտարարություն են անում, ասել է «Վրացական երազանք»-ի անդամ Արչիլ Թալակվաձեն։

Ըստ Թալակվաձեի, այսօր Ուկրաինայում իրականում շատ բարդ իրավիճակ է, ուկրաինացի ժողովուրդը պաշտպանում է ազատությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։

«Վրաստանն անում է ամեն ինչ՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինային։ Իհարկե, ով հիմա ասում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հեշտ է ու ցանկալի, նա խաբում է հանրությանը։ Ընդհակառակը, հիմա ողջ քաղաքակիրթ աշխարհը կանգնած է Ուկրաինայի կողքին հենց այն պատճառով, որ Ուկրաինայում դաժան պատերազմ է ընթանում»,- ասել է Թալակվաձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում ասել է. «Ցույցերի առաջնորդներից մեկն ասաց, որ իրենք նախանձում են ուկրաինացիներին, սա պատահական սխալ չէ, նրանց հիմնական խնդիրն է ստիպել Վրաստանին կիսել Ուկրաինայի ճակատագիրը»։