Արչիլ Թալակվաձե. Վրաստանի նախագահն իր ամենամյա զեկույցի ընթացքում անդրադարձել է շատ կարևոր հարցերի
Արչիլ Թալակվաձե. Վրաստանի նախագահն իր ամենամյա զեկույցի ընթացքում անդրադարձել է շատ կարևոր հարցերի

Ըստ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում իր ամենամյա զեկույցի ընթացքում անդրադարձել է շատ կարևոր հարցերի՝ ներառյալ ապաբռնազավթումը, եվրատլանտյան ինտեգրումը, ներկայիս քաղաքական գործընթացը, համաճարակն ու տնտեսական վերականգնումը:

«Կարևոր է, որ Վրաստանի նախագահն այսօր՝ ապրիլի 9-ին, Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել երկրի ամենակարևոր հարցերի վերաբերյալ ամենամյա զեկույցը:

Ես կասեի, որ շատ կարևոր հարցեր է շոշափել տիկին նախագահը՝ բռնազավթումը, Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը, ներկայիս քաղաքական գործընթացը, համաձայնեցման և քաղաքական համակարգի համախմբման անհրաժեշտությունը, համաճարակի կառավարումը և պատվաստման կարևորությունը, տնտեսության վերականգնումը և տնտեսական մարտահրավերների լուծումը: Բացի այդ, նա շատ կարևոր շեշտադրում կատարեց Ուկրաինայի վրա, և, իհարկե, Վրաստանի խորհրդարանը նույնպես կայուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դատապարտում ցանկացած ագրեսիա Ուկրաինայի ինքնիշխանության դեմ», – ասաց Թալակվաձեն: