Արչիլ Թալակվաձե. Վրաստանը բանակցային սեղան է առաջարկում Ադրբեջանին և Հայաստանին, մեր երկիրը պատմական հնարավորություն ունի նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը
Արչիլ Թալակվաձե. Վրաստանը բանակցային սեղան է առաջարկում Ադրբեջանին և Հայաստանին, մեր երկիրը պատմական հնարավորություն ունի նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը

Վրաստանը բանակցությունների սեղան է առաջարկում հարևան երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ինչը վկայում է այն մասին, որ մեր երկրի նկատմամբ այս գործընթացում մեծ վստահություն կա,- ասել է խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն։

«Վրաստանի վարչապետը հյուրընկալել է շատ կարեւոր աշխատանքային այց։ Հայտարարություններ են արվել, որոնք ցույց են տալիս, որ Վրաստանը հուսալի գործընկեր է Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի համար։ Վրաստանը բանակցությունների սեղան է առաջարկում հարևան երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ինչը վկայում է այն մասին, որ մեր երկրի նկատմամբ այս գործընթացում մեծ վստահություն կա, և Վրաստանը պատմական հնարավորություն ունի նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։ Մեր նպատակն ու դերը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելն է, և Վրաստանը առավելագույնս կօգտվի այս հնարավորությունից»,- ասել է Արչիլ Թալակվաձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ կայացած ճեպազրույցում ասել է. «Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է կարողանան ինքնուրույն լուծել տարածաշրջանի խնդիրները, մեր ապագան պետք է լինի խաղաղ ու կայուն»։ Բացի այդ, համատեղ հայտարարությունների ժամանակ Իլհամ Ալիևը նշել է. «Այսօր մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ՝ մենք կհասնենք դրան և կստեղծենք քաղաքական միջավայր Հարավային Կովկասում, որտեղ տեղի կունենա եռակողմ համագործակցություն՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներգրավմամբ»։ Ալիևը նաև ասել է. «Շնորհակալ եմ Իրակլի Ղարիբաշվիլիին մեզ միջնորդի դեր առաջարկելու համար։ Եթե Հայաստանը համաձայնի, մենք անմիջապես կսկսենք հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում»։