Արչիլ Թալակվաձե. «Վրացական երազանքի» թիմում պաշտոններն ինքնանպատակ չեն, թող մեր ընդդիմախոսները չմտածեն, որ մենք ինչ-որ հեռու տեղ ենք գնում
Արչիլ Թալակվաձե. «Վրացական երազանքի» թիմում պաշտոններն ինքնանպատակ չեն, թող մեր ընդդիմախոսները չմտածեն, որ մենք ինչ-որ հեռու տեղ ենք գնում

Կան մարդիկ, ովքեր նախընտրում են հավատալ դավադրության տեսություններին, որոշ հորինված սցենարներին, սրանք այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքում չեն պատկերացնում, թե ինչպես է մարդը որոշում կայացնում գալ կամ գնալ պաշտոնից, – ասաց Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, «Վրացական երազանքի» թիմում պաշտոններն ինքնանպատակ չեն:

«Մեր թիմի չափանիշն այն է, որ «Վրացական երազանքի» թիմում պաշտոններն ինքնանպատակ չեն: Կարծում եմ, որ ես իսկապես առաջինը չեմ, ով ապացուցեց դա և պարզ ցույց տվեց հանրությանը: Սակայն մեր ընդդիմախոսները չպետք է կարծեն, որ մենք ինչ-որ հեռու տեղ ենք գնում: «Վրացական երազանքը» շատ ուժեղ կլինի այս խորհրդարանում: Հավատացեք ինձ, մենք պատրաստ ենք շատ կոշտ ընդդիմախոսության: Այս համաձայնագրի իրականացման առաջին քայլերը ցույց տվեցին, որ մենք իսկապես կարևոր գործ ունենք անելու», – ասաց Արչիլ Թալակվաձեն:

Միևնույն ժամանակ, Թալակվաձեն հաջողություն է մաղթել Կախա Կուճավային և ասել, որ Կուճավան առաջադեմ մարդ է, ով լավագույնս կառաջնորդի խորհրդարանի աշխատանքը:

«Ինչ վերաբերում է մեր ընկերոջն ու գործընկերոջը, ես հաջողություն եմ մաղթում Կախա Կուճավային, նա առաջադեմ մարդ է, ով լավ կրթություն է ստացել, շատ մոտիվացված է: Կարծում եմ, որ նա պատրաստ է և լավագույնս կառաջնորդի խորհրդարանի աշխատանքը, հատկապես հիմա, երբ մեզ խորհրդարանում կարևոր քաղաքական բանավեճ է սպասվում: Կախա Կուճավան ընտրական գործընթացին մասնակցելու լավ փորձ ունի, նա որակավորված, պրոֆեսիոնալ իրավաբան է, ակտիվորեն ներգրավված էր միջազգային ուղղությամբ: Համոզված եմ, որ դա շատ դրական դեր կխաղա Վրաստանի խորհրդարանի հետագա գործունեության մեջ: Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, ճիշտ որոշումներ կայացրեցինք, և հասարակությունը դրանում կհամոզվի», – ասաց Արչիլ Թալակվաձեն: