Արչիլ Թալակվաձե. Ոչ ոքին հնարավորություն չենք տա, հարձակվել մեր ժողովրդավարության և ժողովրդավար ընտրությունների վրա
Արչիլ Թալակվաձե. Ոչ ոքին հնարավորություն չենք տա, հարձակվել մեր ժողովրդավարության և ժողովրդավար ընտրությունների վրա

Ոչ ոքին հնարավորություն չենք տա, հարձակվել մեր ժողովրդավարության և ժողովրդավար ընտրությունների վրա,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» առաջնորդների ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտից հետո:

Նրա խոսքով, երկրի խաղաղ զարգացման նպատակով, իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ երկխոսությանը:

«Մեր հասարակության  միասնության և երկրի խաղաղ զարգացման համար պատրաստ եմ, զրուցել և աշխատել նոր խորհրդարանում: Եթե որևէ մեկին այդ առնչությամբ անհրաժեշտ են հորդորներ, ապա դա ընդդիմությունն է: Առանձնապես նրա ապակառուցողական մասը, որն այս օրերին փորձում էր ոչ թե զրուցել, երկխոսության և նորմալ քաղաքական ճանապարհով, այլ պետական ինստիտուտների վրա հարձակում գործելով ստանար միավորներ, սակայն ինչպես տեսնում եք, այս գործընթացն ավարտվում է ապարդյուն: Իրավապահները մեծ համբերությամբ, օրենքի լիարժեք պահպանությամբ պատասխանեցին մարտահրավերին: Պետությունը և իշխանությունը չնայած կովիդ-համավարակին, պատասխանեց արժանի կերպով: Մենք ոչ ոքին հնարավորություն չենք տա, հարձակվել մեր ժողովրդավարության և ժողովրդավար ընտրությունների վրա»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: