Արչիլ Թալակվաձե. Մենք ընդդիմությանն առողջ լուծում ենք առաջարկում, «Վրացական երազանքը» պատրաստ է գործընթացը տեղափոխել խորհրդարան
Արչիլ Թալակվաձե. Մենք ընդդիմությանն առողջ լուծում ենք առաջարկում, «Վրացական երազանքը» պատրաստ է գործընթացը տեղափոխել խորհրդարան

Ընդդիմությունը շատ լավ գիտի, թե որն էր միջնորդ Քրիստիան Դանիելսոնի առաջարկը հարցերի վերաբերյալ, և ինչպես ձեզ ասացի, մենք համաձայն ենք այս փաստաթղթի հետ առաջարկվող ձևով,- ասաց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, Մելիայի դեպքում հստակ բացատրվել է, որ անհրաժեշտ գրավի դեպքում դատախազությունը պատրաստ է փոխել կալանքի միջոցը, իսկ խորհրդարանը կքննարկի հունիսյան իրադարձությունների համաներման հարցը:

Միևնույն ժամանակ, Թալակվաձեն մեկ անգամ ևս պարզաբանեց, որ Դանիելսոնի կողմից կազմված փաստաթուղթը չի պարունակում արտահերթ ընտրությունների առաջարկ, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ ընդդիմության մեղադրանքն անհիմն է:

«Ինչ վերաբերում է Նիկա Մելիային, ապա, ինչպես գիտեք, շատ պարզ էր, որ գրավի դեպքում դատախազությունը պատրաստ է փոխել կալանքի միջոցը, և խորհրդարանը նույնպես կքննարկի, և մեծամասնությունը կաջակցի համաներմանը` հունիսյան իրադարձությունների համար: Քրիստիան Դանիելսոնի կողմից կազմված փաստաթղթում հստակ առաջարկներ չկան արտահերթ ընտրությունների վերաբերյալ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսպես կոչված ընտրակեղծիքների վերաբերյալ ընդդիմության կողմից ներկայացված մեղադրանքն անհիմն է, և այն չի կիսվում միջազգային հանրության կողմից: Մեր կողմից, ևս մեկ անգամ, երբ ընդդիմությունը փորձում է անառողջ լուծում գտնել, առաջարկում ենք առողջ լուծում, ստորագրում ենք Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթուղթը, որը կազմվել է Եվրամիության հովանու ներքո, և «Վրացական երազանքը» պատրաստ է գործընթացը տեղափոխել խորհրդարան և ընդդիմության կողմից կատարվեն ստորագրվելիք բոլոր պայմանները», – ասաց Արչիլ Թալակվաձեն: