Արչիլ Թալակվաձե. Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը պատմական գործընթաց է, որը կնպաստի Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը
Արչիլ Թալակվաձե. Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը պատմական գործընթաց է, որը կնպաստի Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը

Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը շատ կարևոր և նույնիսկ պատմական գործընթաց է, որը կնպաստի Վրաստանի անվտանգության ամրապնդմանը և Եվրամիությանն ինտեգրմանը, ասել է խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն։

Թալակվաձեն մեկնաբանել է Եվրոպական միության հարեւանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը, ով նշել է, որ Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Վրաստանի և Եվրամիության միջև էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը։

Թալակվաձեի խոսքով, կարևոր հարցերից մեկը, որի վրա աշխատում են վարչապետն ու կառավարությունը, էներգետիկ անվտանգությունն է, և նա նշել է, որ Իրակլի Ղարիբաշվիլին մոտ ապագայում հայտարարություններ կանի այդ կապակցությամբ։

«Վարչապետը, կառավարությունը և մեր իշխանությունները ակտիվորեն աշխատում են Եվրամիության և մեր միջազգային գործընկերների հետ՝ մեր աշխարհաքաղաքական գործառույթը, մեր ներդրումը միջազգային հանրությանը, եվրոպական ընտանիքին, և որպեսզի Եվրոպան էլ ավելի հստակ տեսնի, թե որքան կարևոր է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը և եվրոպական ընտանիքին:

Կարևոր խնդիրներից մեկը, որի վրա այսօր աշխատում են վարչապետն ու կառավարությունը, էներգետիկ անվտանգությունն է։ Ինքը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, առաջիկայում այդ կապակցությամբ հայտարարություններ կանի։ Սա իր էությամբ շատ կարևոր, նույնիսկ պատմական գործընթաց է, որը կնպաստի Վրաստանի անվտանգության ամրապնդմանը և Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը»,- ասել է Արչիլ Թալակվաձեն։