Արչիլ Տատունաշվիլուն կհուղարկավորեն զինվորական պատվով: Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:
Ինչպես մեկնաբանում են գերատեսչությունում, պատվո պահակախումբն արդեն գտնվում է Ծիլկանիում: Արչիլ Տատունաշվիլու կհուղարկավորեն մարտի 24-ին, Քանդայում: Արչիլ Տատունաշվիլու հուղարկավորության ծախսերը հոգալու է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Բռնազավթված տարածքից Արչիլ Տատունաշվիլու դիակի փոխանցումը տեղի էր ունեցել մարտի 20-ին, Էրգնեթիի տարածքում:
Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել էր բռնազավթված Ցխինվալիում: