Արչիլ Տատունաշվիլուն այսօր զինվորական պատվով կհուղարկավորեն Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում
Արչիլ Տատունաշվիլուն այսօր զինվորական պատվով կհուղարկավորեն Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:
Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Արչիլ Տատունաշվիլուն այսօր Ծիլկանիից կտեղափոխեն Ծերովանիի Սուրբ Գիորգիի անվան եկեղեցի: Եկեղեցում կշարունակվի քաղաքացիական հոգեհանգիստը:
Մոտավորապես 14:00-ին Արչիլ Տատունաշվիլու մարմինը կհանձնեն հողին: Հուղարկավորության ծախսերը հոգում է պաշտպանության նախարարությունը:
Հուղարկավորության արարողությանը ներկա կգտնվեն երկրի բարձրպաշտոնյա անձինք:
Արչիլ Տատունաշվիլին ծառայում էր զինված ուժերում և միջազգային առաքելություններում գլոբալ խաղաղությանն ւ անվտանգությանը:
Արչիլ Տատունաշվիլու գործը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է ՔՕ-ի 108-րդ և 143-րդ հոդվածներով, որը նկատի ունի կանխամտածված սպանություն և անօրեն կալանավորում: