Արչիլ Տատունաշվիլու զինվորական պատվով հուղարկավորությունը - Ֆոտոշարք
Այսօր Արչիլ Տատունաշվիլուն հուղարկավորել են զինվորական պատվով՝ Մուխաթգվերդիի գերեզմանոցում:
Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել զոհվածի մտերմիները, շարքային քաղաքացիներ, երկրի բարձրպաշտոնյա անձինք:
Հուղարկավորության ծախսերը հոգացել է պաշտպանության նախարարությունը:
Արչիլ Տատունաշվիլին ծառայում էր զինված ուժերում և միջազգային առաքելություններում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը:
Արչիլ Տատունաշվիլու գործը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է ՔՕ-ի 108-րդ և 143-րդ հոդվածներով, որը նկատի ունի կանխամտածված սպանություն և անօրեն կալանավորում: