Արչիլ Տատունաշվիլու խոշտանգմանը մասնակցելու մեղադրանքով Դավիթ Գուրծիևին և Ալիկ Տաբոևին որպես կանխարգելման միջոց դատապարտել են ազատազրկման
Արչիլ Տատունաշվիլու խոշտանգմանը մասնակցելու մեղադրանքով Դավիթ Գուրծիևին և Ալիկ Տաբոևին որպես կանխարգելման միջոց դատապարտել են ազատազրկման
 Մցխեթայի շրջանային դատարանը բավարարեց դատախազի պահանջը և Արչիլ Տատունաշվիլու խմբակային խոշտանգմանը մասնակցելու համար, մեղադրյալ, բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված իրավապահ մարմնի գործընկերներին – Դավիթ Գուրծիևին և Ալիկ Տաբոևին որպես կանխարգելիչ միջոց դատապարտել է ազատազրկման։

Մեղադրյալների շահերը պաշտպանում է պետական փաստաբանը, ով նիստին հայտնեց, որ մեղադրող կողմը մեղադրանքը ապացուցելու համար փաստեր չունի, որին քիչ ուշ պատասխանեց դատախազ Դավիթ Ղազարաշվիլին և հայտնեց, որ դատարանը փաստերի չախանիշը հաստատել է, որն ապացուցում է, որ մեղադրյալները հանցանք են գործել։

«Փաստաբանը պարտավոր է, պաշտպանել իր պաշտպանության տակ գտնվող անձանց իրավունքները, նույնիսկ այն դեպքում, երբ դատարանին հայտնի, որ ապացույցներ չկան»։

«Իհարկե, մեղադրյալ կողմը չի կարող համաձայնվել սրա հետ։ Կարծում ենք, որ գործի մեջ կան մի շարք ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ երկու անձն էլ գործել են հանցանք։ Դատարանը հաշվի առավ նշված դիրքը, այդ իսկ պատճառով, երկուսին էլ դատապարտեց ազատազրկման», – նշել է դատախազը։

Նրա խոսքով, ապացույցների տեսքով գոյություն ունի ինչպես վկաների, տուժողների, այնպես էլ օպերատիվ աշխատանքների արդյունքում ստացած տեղեկությունները, որոնք ապացուցում են, որ մեղադրյալները հանցանք են գործել։ Նրանք մասնսակցել են Իոսեբ Պավլիաշվիլու, Լևան Քուտաշվիլու և Արչիլ Տատունաշվիլու անօրեն ազատազրկման և Արչիլ Տատունաշվիլու խոշտանգմանը մասնակցելու մեջ։