Արչիլ Տատունաշվիլու մասին բանաձևի նախագիծն այսօր քննարկելու է մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն
Արչիլ Տատունաշվիլու մասին բանաձևի նախագիծն այսօր քննարկելու են մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նիստին:
Այսօր փաստաթուղթը քննարկելու է նաև տարածքային ամբողջականության վերականգման հարցերով ժամանակավոր հանձնաժողովը:
Խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության կողմից պատրաստված համատեղ փաստաթղթում նշված է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ՝ «Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակում» անվանված անձանց նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակումների, այդ թվում վիզային և ֆինանսական գործողությունների իրականացման հետ կապված արգելք սահմանելու համար: