Արչիլ Տատունաշվիլու մահվան պատասխանատուն է Ռուսաստանի Դաշնությունը. Վրաստանի ԱԳՆ
Արչիլ Տատունաշվիլու մահվան պատասխանատուն է Ռուսաստանի Դաշնությունը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմում է Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահներին, արձագանքել, որպեսզի անհապաղ պարզվեն Արչիլ Տատունաշվիլու մահվան հանգամանքները, անհապաղ ազատ արձակվեն ձերբակալված անձինք և համապատասխան արձագանք ստանա փաստը, որի ուղղակի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է, որպես տեղում հսկողություն իրականացնող ուժ,- այս մասին նշված է Վրաստանի արատքին գործերի նախարարության Ռուսաստանի բռնազավթող ռեժիմի ներկայացուցիչների կողմից Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլու մահվան կապակցությամբ արված հայտարարությունում:

Վրաստանի արտաքին գերատեսչությունը ցավակցություն է հայտնում Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում 2018 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի բռնազավթող ռեժիմի ներկայացուցիչների կողմից Ցխինվալիում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլու մահվան պատճառով, նրա ընտանիքի անդամներին:

Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է բռնազավթող ռեժիմի հանցավոր գործողությունների արդյունքում Արչիլ Տատունաշվիլու մահը և այս փուլում առկա տեղեկությամբ, Վրաստանի ևս երկու քաղաքացիների՝ Լևան Քուտաշվիլու և Իոսեբ Պավլիաշվիլու կալանավորումը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմում է Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահներին, անհապաղ արձագանքել, որպեսզի պարզվեն Արչիլ Տատունաշվիլու մահվան հանգամանքները, անհապաղ ազատ արձակվեն ձերբակալված անձինք և այս ծանր փաստը ստանա համապատասխան արձագանք, որի ուղղակի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է, որպես տեղում հսկողություն իրականացնող ուժ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային հանրությանը, համապատասխան գնահատական տալ տեղի ունեցած ողբերգական միջադեպին և Ռուսաստանի բռնազավթող ռեժիմի կողմից իրականացված գործողություններին և տալ համապատասխան արձագանք»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում: