Արչիլ Տատունաշվիլու գործով միջազգային աջակցություն ստանալու համար կիրառում ենք միջազգային բոլոր ձևաչափները. Միխեիլ Ջանելիձե
Արչիլ Տատունաշվիլու գործով միջազգային աջակցություն ստանալու համար կիրառում ենք բոլոր միջազգային ձևաչափները,- այս մասին լրագրողներին է հայտնել արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նրա հայտարարությամբ, նշված թեմայի շուրջ նա խոսել է ՄԱԿ-ի համապատասխան բարձր մակարդակի սեգմենտի մասին:
«Զուգահեռաբար ունեցել ենք նաև նստաշրջան, որին մասնակցել են ՄԱԿ-ի բազմաթիվ անդամներ և արտահայտել աջակացություն՝ Վրաստանի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, դրսևորել կայուն դիրքորոշում՝ Ռուսաստան ագրեսիայի դեմ: Մենք աշխատում ենք նաև Եվրամիության համապատասխան ինստիտուտների հետ, ինչպես խորհրդարանի, այնպես էլ հանձնաժողովի, խորհրդի և անդամ երկրների հետ, որպեսզի ստանանք բոլոր մեր գործընկերների աջակցությունը»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն: