Արչիլ Տատունաշվիլու դին դուրս են բերել Ծերովանիի Սուրբ Գիորգիի անվան եկեղեցուց (վիդեո)
Բռնազավթված Ցխինվալիում մահացած Արչիլ Տատունաշվիլու դին դուրս են բերել Ծերովանիի Սուրբ Գիորգիի անվան եկեղեցուց, որտեղ ընթանում էր նրա քաղաքացիական հոգեհանգիստը:
Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Արչիլ Տատունաշվիլուն այսօր զինվորական պատվով կհուղարկավորեն Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:
Հուղարկավորության ծախսերը հոգում է պաշտպանության նախարարությունը:
Հուղարկավորության արարողությանը ներկա կգտնվեն երկրի բարձրպաշտոնյա անձինք:
Արչիլ Տատունաշվիլին ծառայում էր զինված ուժերում և միջազգային առաքելություններում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը:
Արչիլ Տատունաշվիլու գործը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է ՔՕ-ի 108-րդ և 143-րդ հոդվածներով, որը նկատի ունի կանխամտածված սպանություն և անօրեն կալանավորում: