Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան գտնվում էր Ծիլկանիում, որտեղ ցավակցել է Վրաստանի զինված ուժերի նախկին կրտսեր սերժան Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին,- այս մասին տեղեկությունը տարածել է պաշտպանության նախարարությունը:
Լևան Իզորիայի հայտարարությամբ, Արչիլ Տատունաշվիլին բռնազավթող ռեժիմի զոհն է:
«Ցավակցում եմ ընտանիքի անդամներից, համայն Վրաստանին՝ մեր զինված ուժերի, նախկին կրտսեր սերժանտ Արչիլ Տատունաշվիլու մահվան առնչությամբ: Արչիլը բռնազավթող ռեժիմի զոհն է: Այս ծանր րոպեներին ողջ միջազգային համադաշնությունը մեր կողքին է:
Պահանջում ենք, որպեսզի դիակն անհապաղ փոխանցվի ընտանիքին»,- հայտարարել է Լևան Իզորիան: