Արչիլ Տատունաշվիլիի մահը առաջացել է անպատժելիության սինդրոմից, քանզի Գիգա Օթխոզորիայի սպանության գործին չի տրվել համապատասխան արձագանք. Վախտանգ Ղոլբաիա
Արչիլ Տատունաշվիլիի մահը առաջացել է անպատժելիության սինդրոմից, քանզի Գիգա Օթխոզորիայի սպանության գործին չի տրվել համապատասխան արձագանք,-այս հայտարարությունը արել է Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահի պարտականություններ կատարող Վախտանգ Ղոլբաիան:
«Կրկին շատ վատ դեպք է տեղի ունեցել: Ցավոք Օթխոզորիայի սպանության դեպքում համապատասխան արձագանք չի եղել, չեմ ուզում միմյանց կապել այս գործերը, սակայն հստակ պարզ է, որ այս ամենը գալիս է անպատժելիության սինդրոմի տարածումից: Հենց դա է պատճառը, որ մենք կրկին զոհ ունենք խաղաղ բնակչության շարքերում»,-հայտարարել է Ղոլբաիան:
Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում: Նրան և Վրաստանի ևս երկու քաղաքացու բռնազավթիչները ձերբակալել էին փետրվարի 22-ին:
Բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները հրաժարվել են Տատունաշվիլիի աճյունը փոխանցել վրացական կողմին: Նրանց հայտարարությամբ, աճյունը կփոխանցեն միայն փորձաքննությունից հետո:
Երեկ Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամները մի քանի ժամվա ընթացքում փակ էին պահում կենտրոնական մայրուղին: Ավելի ուշ Արչիլ Տատունաշվիլիի հայրը կոչ է արել ցուցարարներին ցրվել և բացել կենտրոնական մայրուղին:
Գիորգի Տատունաշվիլիի հայտարարությամբ, նա հանդիպել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ: Նրա խոսքերով հանդիպմանը պայմանավորվել են, որ Տատունաշվիլիի ընտանիքի անդամները սպասելու են ևս երկու:
Հեղինակ -
Edgar Barsegyan