Արչիլ Տատունաշվիլիի դին փորձաքննության ազգային կենտրոնից տեղափոխել են Ծիլկանի, նրա հայրական տուն
Արչիլ Տատունաշվիլիի դին փորձաքննության ազգային կենտրոնից տեղափոխել են Ծիլկանի, նրա հայրական տուն:
Ծիլկանիում հավաքվել էին շարքային քաղաքացիներ, Արչիլ Տատունաշվիլիի համագյուղացիները, ինչպես նաև հոգևորական անձինք, որոնք անց են կացրել հոգեհանգստյան արարողություն:
Արչիլ Տատունաշվիլիի դին, մինչ այդ 7 ժամվա ընթացքում ենթարկված էր փորձաքննության, գործողությանը բացի փորձաքննությունների կենտրոնի փորձագետների մասնակցում էր նաև ընտանիքի կողմից վարձած փորձագետը:
Տեղում գտնվում էին նաև հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին և Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց և փախստականների հարցերով նախարարՍոզար Սուբարին:
Բռնազավթված Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Արչիլ Տատունաշվիլու դին փոխանցել է «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով, ինչպես նաև փոխանցել են դատաբժշկական փորձաքննության եզրահանգումը:
Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլուն, Լևան Քուտաշվիլուն և Իոսեբ Պավլիաշվիլուն: Քուտաշվիլուն և Պավլիաշվիլուն ազատ էին արձակել մի քանի օր առաջ:
Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին բռնազավթված Ցխինվալիում մահացել էր անորոշ իրավիճակում:
Հեղինակ -
Edgar Barsegyan