Արչիլ Տատունաշվիլիի աճյունը տեղափոխելու հարցով Ռուսաստանի պատրիարքարանի հետ հավելյալ հաղորդակցություն չենք ունեցել. Փոխանորդ Շիո
Արչիլ Տատունաշվիլիի աճյունը տեղափոխելու հարցով Ռուսաստանի պատրիարքարանի հետ հավելյալ հաղորդակցություն չենք ունեցել,-այս մասին հայտարարել է Ծիլկանիում, Արչիլ Տատունաշվիլիի ընտանիք այցելած Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ, հայր Շիո Մուջիրին:
«Ասել են, որ մոտ օրերս Արչիլ Տատունաշվիլիի աճյունը կփոխանցեն, սակայն ինչպես տեսնում եք գործընթացը ձգձգվում է, այս ամենը վրդովեցուցիչ է: Ընտանիքին չի հաջողվում հուղարկավորել իր զավակին: Սա մեծ դժբախտություն է և այս ամենը մեզ կրկին հիշեցնում է մեր ցավը, Ցխինվալի և Աբխազիայի տարածաշրջանները: Աղոթում ենք, որ մեր բռնազավթված տարածաշրջանները կրկին վերադառձվեն մեզ»,-ասել է հայր Շիոն:
Շիո Մուջիրին Ծիլկաանի է այցելել մի քանի հոգևորականի հետ միասին: Ինչպես հայտարարել է պատիրաքի փոխանորդը, նրանք Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին փոխանցել են Իլիա երկրորդի օրհնությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan