Արչիլ Գորդուլաձե. Ողջունելի է, որ «Ազգային շարժման» ակտիվիստի հարձակման հետևանքով «Վրացական երազանքի» անդամ Էրմիլե Գիգիաձեի մահվան փաստը ներառվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում
Ողջունելի է, որ «Ազգային շարժման» ակտիվիստի հարձակման հետևանքով «Վրացական երազանքի» անդամ Էրմիլե Գիգիաձեի մահվան փաստը ներառվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ անդամ Արչիլ Գորդուլաձեն, որով արձագանքել է Վրաստանում նախընտրական միջավայրի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻ միջանկյալ զեկույցին։
Գորդուլաձեի խոսքով՝ «կարևոր է, միջազգային հանրությունը տեսնի ընդդիմության իրական դեմքը՝ ծածկված քաղաքակիրթ դիմակով»։
«Նույնպես ողջունելի է, զեկույցում արտացոլված էր այն փաստը, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ «տեղական դիտորդական ոչ կառավարական կազմակերպությունները» միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում։ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին հավելյալ տեղեկություններ ենք տրամադրել նաև այն մասին, որ ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը չի ստորագրել ԿԸՀ-ի կողմից մշակված էթիկայի կանոնները։ Հուսանք, որ այս հարցը նույնպես կարտացոլվի հաջորդ զեկույցում։ Ողջունելի է, որ առաքելությունն իր զեկույցում ընդգծեց մտահոգությունները, որոնք առկա են տեղական մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների քաղաքական նպատակների վերաբերյալ»,- նշել է Գորդուլաձեն։