Արչիլ Գորդուլաձե. Շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին, շարունակում ենք սերտ շփումը, որպեսզի վերջնական զեկույցում գնահատականները հիմնված լինեն միայն փաստերի և ոչ թե անհիմն մեղադրամքների վրա
Արչիլ Գորդուլաձե. Շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին, շարունակում ենք սերտ շփումը, որպեսզի վերջնական զեկույցում գնահատականները հիմնված լինեն միայն փաստերի և ոչ թե անհիմն մեղադրամքների վրա

«Շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին, շարունակում ենք սերտ շփումը, որպեսզի վերջնական զեկույցում գնահատականները հիմնված լինեն միայն փաստերի վրա, այլ ոչ թե շահագրգիռ կողմերի անհիմն մեղադրանքների վրա», -ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Գորդուլաձեն՝ պատասխանելով Վրաստանում նախընտրական միջավայրի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցին։

Գորդուլաձեի խոսքով, կառավարության նպատակն է Վրաստանում ընտրություններ անցկացնել միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին այս փուլում կատարած աշխատանքի համար և շարունակում ենք սերտորեն շփվել նրանց հետ, որպեսզի վերջնական զեկույցում պարունակվող գնահատականները հիմնված լինեն միայն փաստերի և ոչ շահագրգիռ կողմերի անհիմն մեղադրանքների վրա։ Այս ընտրությունները տեղի են ունենում արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին, և, ըստ էության, ընդդիմության նախընտրական քարոզարշավն իրականացվելու է դրսից, ինչը միանգամայն անոմալ է և անընդունելի։ Այս կապակցությամբ մենք կոնկրետ փաստեր և ապացույցներ ենք տվել ՕԴԻՐ-ի ներկայացուցիչներին, հուսով ենք, որ այդ խախտումները կարտացոլվեն վերջնական զեկույցում։ Համենայնդեպս, այսօր հասարակությունը ընտրություններին դիմագրավում է շատ ավելի պատրաստված ու ավելի տեղեկացված, որպեսզի 2020 թվականի ընտրություններում փորձված սցենարները չկրկնվեն։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ կառավարության հիմնական նպատակը Վրաստանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելն է։ Կոչ ենք անում ընտրությունների բոլոր մասնակիցներին, դիտորդներին և այլ շահագրգիռ կողմերին երկրի ներսում և արտերկրում հնարավորինս զերծ մնալ ընտրական գործընթացն արհեստականորեն վարկաբեկելուց, համագործակցել պատասխանատու գերատեսչությունների հետ և նպաստել ընտրությունների թափանցիկ անցկացմանը միջազգային չափանիշներին համապատասխան»: , ասել է Արչիլ Գորդուլաձեն։