Առցանց հանդիպում է կայացել ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովայի և օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբայի միջև։
Ինչպես հանդիպումից հետո ասել է Ինալ Արձինբան, «երկար տարիներ Վրաստանը և հավաքական Արևմուտքը սաբոտաժ են անում Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման համաձայնագրի ստորագրման նկատմամբ»՝ նշելով, որ «այդ դիվերսիան բացարձակապես անընդունելի է»։
Անջատողական ռեժիմի ներկայացուցչի խոսքով, Աբխազիայի հիմնական նպատակը ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումն է, Վրաստանի կողմից Աբխազիայի ինքնիշխանության ճանաչումը, իսկ թե որն է Վրաստանի նպատակը Ժնևի բանակցություններում՝ հայտնի չէ։
Առցանց հանդիպումից հետո Մարիա Զախարովան նույնպես մեկնաբանություն արեց՝ ասելով, որ «երկխոսության չեղարկումը մի թեմայի շուրջ, որը չի առնչվում ներկայիս ճգնաժամի էությանը, փորձ է, կարծես խնդիր չկա»։