Առատ տեղումների պատճառով, Իմերեթիում հեղեղվել է մի քանի ընտանիքի բնակելի տուն և տնամերձ հողամաս
Առատ տեղումների պատճառով, Իմերեթիում հեղեղվել է մի քանի ընտանիքի բնակելի տուն և տնամերձ հողամաս

Առատ տեղումների պատճառով, Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Ժոնեթիում հեղեղվել է 4 ընտանիքի բնակելի տուն և 8 ընտանիքի տնամերձ հողամաս:

Տեղում գտնվում էին Ծղալտուբոյի մունիցիպալիտետի քաղաքապետ Գրիգոլ Իոսելիանին, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ավտոճանապարհային վարչության և Նամոխվանիի ՀԷԿ-երի կասկադի նախագիծն իրականացնող ընկերության ներկայացուցիչները, որոնք ապահովել են աղետի հետևանքների չեզոքացման համար տեղում տեխնիկայի մոբիլիզացումը:

Տեղադրվել է պատնեշ, որից հետո նվազել է ջրի մակարդակը: Այս պահի դրությամբ երթևեկությունը լիովին վերականգնված է, հաշվել են նաև վնասը:

Ինչպես հայտարարում է մունիցիպալիտետի քաղաքապետ Գրիգոլ Ոոսելիանին, տուժածները կստանան համապատասխան փոխհատուցում: