Առատ տեղումների հետևանքով Աջարիայում մաքրման աշխատանքներ են ընթանում
Առատ տեղումների հետևանքով Աջարիայում մաքրման աշխատանքներ են ընթանում

Առատ տեղումների պատճառով Աջարիայում մաքրման աշխատանքներ են ընթանում:

Առավոտից Քոբուլեթիի, Խելվաչաուրիի, Քեդայի և Շուախևիի մունիցիպալիտետներում մոբիլիզացվել է Աջարիայի ճանապարհային վարչության տեխնիկան:

Ըստ Աջարիայի ճանապարհային դեպարտամենտի, այս պահին Խելվաչաուրիի Մախո-Սիմոնեթի ճանապարհի երկու վայրերում մաքրման աշխատանքներ են ընթանում, գործընթացը շարունակվում է Մախո-Գենջաձեի, Մախո-Դավիթաձեի, Կիբեի և Զեդա Թխիլնարիի ուղղությամբ:

Բացի այդ, Քեդայի մունիցիպալիտետի Մախունցեթի-Զունդագա ճանապարհը մաքրվում է սողանքից: Քոբուլեթիի մունիցիպալիտետում սողանքների մաքրման աշխատանքներ են ընթանում Բոբողվատի-Կվիրիկաուլի-Կոնցելիձեների ուղղությամբ, իսկ Շուախևի մունիցիպալիտետում տեխնիկա է աշխատում Ռիկիխիդի-Ցինարեթի ճանապարհը բացելու համար:

Երեկ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով սողանքներ են զարգացել Աջարիայի մոտ 60 վայրերում: