Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Զուգդիդիում, հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերը, բակերն ու փողոցները
Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Զուգդիդիում, հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերը, բակերն ու փողոցները

Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Զուգդիդիում: Ջրով են լցվել բակերն ու ճանապարհները։

Մասնավորապես, իրավիճակը ծանր է Մեսխիայի, Գամսախուրդիայի, Քութաիսիի և Ազատության փողոցներում։

Մի քանի փողոցներում ջրահեռացման համակարգը չի կարողացել ջուրը տանել, ինչի հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերը, վնասվել է կահույք, կենցաղային տեխնիկա և իրեր։

Տեղական իշխանության ներկայացուցիչները ծանոթանում են քաղաքի մի քանի թաղամասերում տիրող իրավիճակին։ Ընթացքի մեջ են տների առաջին հարկերից ջրի դուրս մղման աշխատանքները։