Առատ տեղումները խնդիրներ են առաջացրել Ծալենջիխայի քաղաքապետարանում: Ջվարի քաղաքում, ինչպես նաև Սաչինո և Չկվալերի գյուղերում ջրի տակ են անցել բնակելի տների առաջին հարկերը, գյուղատնտեսական ցանքատարածությունները, վնասվել են գյուղերի ներքին ճանապարհները։
Խնդրահարույց տարածքներում ներկա են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները։
Ստեղծվել է վնասի գնահատման հանձնաժողով: