Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Լագոդեխիի մունիցիպալիտետի Մսխալգորի և Բաիսուբանի գյուղերում: Հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերը և վնասվել՝ գյուղատնտեսական վարելահողերը:
Տեղի բնակիչների փոխանցմամբ, մի քանի րոպե տեղացել է նաև կարկուտ: Հասցված վնասի չափի մասին դեռևս տեղեկություն չունեն: