Առատ ձյան պատճառով սահմանափակումներ են մտցվել Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածներից մեկում
Առատ ձյան պատճառով սահմանափակումներ են մտցվել Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածներից մեկում

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ6-կմ106 ավտոճանապարհին արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Գերատեսչության տվյալներով՝ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ է։ Միաժամանակ ճանապարհի մնացած հատվածում երթեւեկությունն ազատ է։