Առատ ձյան պատճառով Ռիկոթի լեռնանցքում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Այս պահին ուժեղ ձյուն է գալիս Ռիկոթի լեռնանցքում: Առատ ձյան պատճառով սահմանափակումներ են մտցվել կենտրոնական մայրուղու վրա, Նատախտարիից մինչև Ռիկոթի թունելը:
Ճանապարհի այս հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Հատկուկ տեխնիկան ամբողջ գիշերվա ընթացքում աշխատում էր Ռիկոթի թունելում:
«Նատախտարիից երթևեկությունն արդեն սահմանափակված է: Ռիկոթիում ինտենսիվ ձյուն է գալիս նույնիսկ այս րոպեներին: Ձյան պատճառով արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Մենք մաքրում ենք ճանապարհը և փորձում օգնել ավտոմեքենաներին: Գոնիոյից շրոշա ընկած հատվածում մաքրման աշխատանքներին մասնակցում է 18 միավոր տեխնիկա: Առատ ձյան պատճառով հնարավոր չէ ամբողջությամբ մաքրել ճանապարհը», – Առաջին ալիքին ասել է Ռիկոթի հատվածի տեխնիկական հսկիչ, Միխեիլ Դոփիձեն: