Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մի քանի օր է, ինչ Վրաստանում աննախադեպ առատ ձյուն է տեղում և բարդ
օդերևութաբանական պայմաններ են, ինչի պատճառով երկրի ողջ տարածքում ճանապարհային երթևեկության համար որոշակի սահմանափակումներ են մտցվել։
Ամբողջ Վրաստանում 24 ժամ շարունակ ավտոճանապարհների մաքրման աշխատանքներ ու ավազ-աղի լցման աշխատանքներ են իրականացվում։ Բոլոր անհրաժեշտ վայրերում մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա։
Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքների վրա աշխատում է ավելի քան 500 միավոր տեխնիկա՝ ավտոճանապարհների երթեւեկությունը հնարավորինս պահպանելու համար։
Ներկայումս ավտոճանապարհներին գործում են հետևյալ տեսակի սահմանափակումները.
Արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներով՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 40-կմ 260 (Մուխրանի շրջադարձ-Սամտրեդիա-Դափնարի հանգույց) հատված, Մցխեթա-Ստեփանծմինդա Լարսի ավտոճանապարհ Գուդաուրի (Փոստա)–Կոբի հատված, Խաշուրի-Ախալցիխե-Վալե մայրուղի, Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի կմ38-կմ86 (Քեդա-Պաքսաձեներ) հատված, Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի կմ1-կմ106 (Գոմի-Զեստափոնի) հատված, Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ 30-կմ 186 (Ջվարի-Ուշգուլիսի) հատված:
Բացի այդ, բոլոր տիպի տրանսպորտի երթևեկությունն արգելած է Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոմայրուղու կմ 86-կմ 106 (Պաքսաձեներ-Գոդերձի հանգստավայր) հատված, Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի կմ 53-կմ 66 (Կորշա-Բիսո) հատված:
Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռան անվադողերով, պատշաճ ավտոմոբիլային տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։