Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, մաքրման աշխատանքներն ընթանում են ակտիվ ռեժիմով՝ բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ճանապարհներին տեղաշարժի ընդհատումներից խուսափելու համար։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ճանապարհները շարունակաբար մշակվում են ավազաաղային խառնուրդով։
Այս փուլում շարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ մայրուղիներում.
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Սաստիկ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 30-կմ 50 (գյուղ Գոմբորի-Շուամթայի վանքի շրջադարձ) հատվածում թույլատրվում է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը հակասայթակող շղթաներով, իսկ բարձր անցողություն ունեցող մեքենաների (երկու և ավելի կամուրջներով) տեղաշարժը ազատ է։ Մայրուղու մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Սաստիկ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի կմ1-կմ52 (Գոմի-Սաչխերե) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժը ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Միջպետական նշանակության Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին արգելված է, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի ավտոմոբիլների երթևեկությունը Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հանրապետական ավտոճանապարհի կմ 53-կմ 66 (Կորշա-Բիսո) հատվածում։ Ավտոճանապարհի կմ1-կմ53 (Ժինվալի-Կորշա) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։
Քութայիսի (Ծկալտուբո շրջադարձ)-Ծկալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի հանրապետական նշանակության ավտոմայրուղու կմ 125-կմ 151 (Մելե-Լասդիլ) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: Նույն ավտոմայրուղու կմ99-կմ125 հատվածում (Չվելիերի-Մելե) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Իսկ կմ 70-կմ 186 (Խաիշի-Ուշգուլի) հատվածում թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։ Բարձր անցողություն ունեցող մեքենաների (երկու և ավելի կամուրջներով) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ 1-կմ 30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։