Առատ ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով Վանի-Սուլորի հատվածում երթևեկությունն արգելված է
Վանի-Սուլորի հատվածում երթևեկությունն արգելված է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Ըստ նրանց՝ առատ ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով Վանի-Սուլորի ավտոճանապարհի կմ6-կմ11 հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։