Արարատ Միրզոյան. Երևանը և Մոսկվան տարաձայնություններ ունեն արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ
Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կան տարաձայնություններ արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ, երկրի ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով, երկրներն ունեն ամուր տնտեսական կապեր և, միևնույն ժամանակ, հարաբերությունները բավականին թափանցիկ են։
«Միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները: Դա վերաբերվում է առանձին 1-2 հարթակի, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ, ՀԱՊԿ-ը: Հայաստանի վերաբերմունքն այս հարցին ևս հանրահայտ է:»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը կրկնել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը. «ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների և ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն: Բայց ինչպես նշեցի, կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում»: