Արարատ Միրզոյան. Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնել, բանակցություններ ենք վարում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ
Արարատ Միրզոյան. Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնել, բանակցություններ ենք վարում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ

«Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթացը, բանակցություններ ենք վարում խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ»,- թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Լրագրողի հարցին, թե Վրաստանը, Ռուսաստանը և Եվրոպան փորձում էին Հայաստանին և Ադրբեջանին նստեցնել մեկ սեղանի շուրջ, և ո՞ր ասպարեզն է Հայաստանը համարում ամենահարմարը կառուցողական քննարկումների համար, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ բոլոր ասպարեզները հարմար են:

«Հանդիպումներ են կայացել երկրի ղեկավարների մակարդակով, բանակցություններ են եղել արտաքին գործերի նախարարների միջև։ Մենք կարողացանք շատ բաների շուրջ պայմանավորվել, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից»,- ասաց Արարատ Միրզոյանը։