Արարատ Միրզոյան - Այս պահին Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա
Արարատ Միրզոյան - Այս պահին Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա

Այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա,- այս մասին արգենտինական «Todos Noticias» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում ենք խաղաղապահ գործողություններին։ Մենք Աֆղանստանում էինք, ուղղակի ավելացրինք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ձևաչափ ունենք: Եթե ​​խոսքը գնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածության կամ ձգտման մասին, ապա ոչ, այս պահին Հայաստանի օրակարգում այդ հարցը չկա»,- ասել է Միրզոյանը։

Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարարը, խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին, ասել է, որ Հայաստանի քաղաքացիները՝ հայ ժողովուրդը, ունեն եվրոպական նկրտումներ։