«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո». Եվրոպայի լիգայի III որակավորման փուլ
«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո». Եվրոպայի լիգայի III որակավորման փուլ

Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլում այսօր «Սաբուրթալոն» Երևանում հանդիպելու է «Արարատ-Արմենիային»: Երևանի Հանրապետական մարզադաշտում խաղը մեկնարկելու է Թբիլիսիի ժամանակով 19:00-ին:

«Արարատ-Արմենիային» Երևանի «Արարատի» հետ կապում է միայն անվանումը: Իրականում այն Մոսկվայի հայկական երիտասարդական միության կողմից 2017 թվականին հիմնադրված ակումբ է և սկզբում այն կոչվում էր «Արարատ-Մոսկվա»:

«Արարատ-Մոսկվայի» սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը 2018 թվականի մայիսին թիմը տեղափոխել է Հայաստանի առաջնություն և անվանել «Արարատ-Արմենիա»: Ակումբը ֆինանսական մեծ աջակցության արդյունքում հենց առաջին սեզոնում դարձավ չեմպիոն:

Ցավոք, «Արարատ-Արմենիայի» և «Սաբուրթալոյի» խաղը հեռարձակելուց հրաժարվել է հայկական կողմը: «ArmFootball.com» հայկական հրատարակությունը հաստատել է, որ հրաժարվել է Երևանում անցկացվելիք խաղը հեռարձակելուց, սակայն պատճառը դեռևս չի կոնկրետացրել:

«Սաբուրթալոյի» և «Արարատ-Արմենիայի» առաջին հանդիպումը օգոստոսի 6-ին կայանալու է Երևանում, իսկ հաջորդ խաղը, օգոստոսի 13-ին հյուրընկալելու է Թբիլիսիի «Միխեիլ Մեսխիի արենան»: