Առանձին ճանապարհահատվածների որոշ սահմանափակումներին հանվել են
Առանձին ճանապարհահատվածների որոշ սահմանափակումներին հանվել են

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում Քութաիսի (Մոծամեթա)-Տղիբուլի- Ամբրոլաուրի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Բացի այդ, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 28-կմ 112 հատվածում վերականգնվել է կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը։