Առանց Ժակ Շիրակի ես այսօր չէի կարողանա լինել Վրաստանի նախագահ. Սալոմե Զուրաբիշվիլի
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվանն է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Ժակ Շիրակ, Ձեր մասին հիշում եմ հարգանքով և երախտագիտությամբ: Առանց նրա ես այսօր չէի կարողանա լինել Վրաստանի նախագահ»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է 86 տարեկանում: