Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը տարածել է հայտարարություն, որում ակնհայտ փոխանցվում է, ինչու չեն կարող Սոխումիի օդանավակայանում միջազգային չվերթներ իրականացվել առանց Վրաստանի ավիացիոն իշխանության թույլտվության:
Հայտարարության համաձայն, Սոխումիի օդանավակայանում որևէ ավիաընկերություն չի կարող իրականացնել չվերթներ, մինչ այդ մասին որոշում չկայացնի Վրաստանը և չվերթների անվտանգության համար հսկողությունը չապահովվի վրացական կողմի կողմից:
Այն դեպքում, եթե որևէ ավիաընկերություն Սոխումիի ուղղությամբ սկսի չվերթներ, այն կխախտի ինչպես քաղաքացիական ավիացիայի միջազգային նորմերը, այնպես էլ՝ օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենքը, որը կբարդացնի նշված ավիաընկերության գործողությունը միջազգային և Վրաստանի ուղղություններով:
Սոխումիի օդանավակայանը Վրաստանի կողմի կողմից փակվել է 1993 թվականից: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) Աբխազիան ճանաչում է Վրաստանի կազմում:
Սոխումիի օդանավակայանի հնարավոր գործարկման և Ռուսաստանից չվերթների հնարավոր մեկնարկի մասին երեկ տեղեկություն էր տարածվել մամուլում: