Առանց սպառողի վճարունակությունը լիարժեք վերլուծելու, սահմանափակվում է բանկերի կողմից վարկերի տրամադրումը քաղաքացիներին
Առանց սպառողի վճարունակությունը լիարժեք վերլուծելու, սահմանափակվում է բանկերի կողմից վարկերի տրամադրումը քաղաքացիներին

Սպառողների շահերի պաշտպանության և կոմերցիոն բանկերում առողջ վարկային պորտֆելի աջակցության նպատակների համար, Վրաստանի Ազգային բանկի նախագահի հրամանով, փոփոխությունները մտցվել են «Կոմերցիոն բանկերում վարկերի համակենտրոնացման և խոշոր ռիսկերի մասին դրույթ»,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Ազգային բանկը:

Մասնավորապես, Ազգային բանկի տեղեկությամբ, փոփոխություններով, 2018 թվականի մայիսի 7-ից սահմանափակվում է կոմերցիոն բանկերի կողմից վարկ տալը՝ առանց սպառողի վճարունակությունը լիարժեք վերլուծելու: Մասնավորապես, վարկերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի կոմերցիոն բանկի վերահսկիչ կապիտալի 25%-ը:

 

«Առանց եկամտի հաստատման մանրածախ վարկեր տալու մոտիվացիայի նվազեցումը կնպաստի բանկային սեկտորում վարկային չափանիշների բարելավմանը, կոմերցիոն բանկերի վարկային պորտֆելների որակի բարելավմանը և սոցիալական պատասխանատվություն ունեցող վարկային հարաբերությունների խրախուսմանը»,- մեկնաբանում են  Ազգային բանկում: