Առանց Ռուսաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը, որևէ ձևաչափում համատեղ մասնակցությունն անհնար է. Լաշա դարսալիա
Արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի հայտարարությամբ, իր համար անհավատալի է Վրաստանի ու Ռուսաստանի ցանկացած ձևաչափում համատեղ մասնակցությունը, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել իր միջազգային պարտավորությունները:
Այս մասին Դարսալիան ասել է Վրաստանի առաջին ալիքին:
«Կցանկանայի ընդգծել, որ մեր հարևան երկրների, առաջին հերթին ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մենք ներգրավված ենք տարածաշրջանային տարբեր ձևաչափերում: Հասկանալի է, որ մեր գործընկեր և բարեկամ երկրները աշխատում են խաղաղության և կայունության ուղղությամբ մեր տարածաշրջանում: Ինչ վերաբերում է խաղաղարար կամ խաղաղության և զարգացման այն ձևաչափերին, որոնցում կլինի Ռուսաստանի Դաշնությունը, այս առումով մեզ համար շատ հարցական նշաններ կան:
Նախևառաջ, Ռուսաստանի Դաշնությունը ձևաչափերին մասնակցելու համար կարևոր է, որ կատարի իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են առնվազն հրադադարի պայմանագրի կատարումը, զորքերի դուրսբերումը Վրաստանի տարածքներից, փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի գործընթացի սկսելը և այլն: Ինչը անհրաժեշտ է տարածաշրջանում լիակատար խաղաղության համար: Այլ կերպ ես չեմ պատկերացնում Վրաստանի և Ռուսաստանի համատեղ մասնակցությունը որևէ ձևաչափում: Մենք այս գաղափարը լսել ենք ինչպես բոլորը, այնպես որ ես մանրամասներն ուղղակիորեն չգիտեմ», – ասել է Լաշա Դարսալիան:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել վեց երկրների, այդ թվում Վրաստանի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծման նախաձեռնությամբ: