Առանց մարդու իրավունքների պաշտպանության, քրեականության դեմ պայքարը զրո է. Գիորգի Գախարիա
Առանց մարդու իրավունքների պաշտպանության, քրեականության դեմ պայքարը զրո է,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ խորհրդարանի լիագումար նիստին ելույթ ունենալիս:
ՆԳ նախարարը խորհրդարանում ելույթն սկսել է նախարարությունում նախատեսված և ընթացիկ բարեփոխումների մասին զրույցով:
Նրա խոսքով, հիմնական բարեփոխումներից մեկը, որի շուրջ աշխատում է նախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությունն է:
«2018 թվականի հունվարին ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության վարչություն, որի նպատակն է այնպիսի հանցանքի հետաքննության որակի բարելավումը, ինչպիսին է ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունը, խտրականության տարբեր մոտիվներով գործած հանցանքը: Դեպարտամենտը ստեղծման օրից մշակել է ներքին և արտաքին մեխանիզմներ և հանձնարարականներ, ունի ակտիվ հաղորդակցություն ոչ կառավարական կազմակերպությունների և ժողովրդական պաշտպանի ապարատի հետ»,- հայտարարել է փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ խորհրդարանի լիագումար նսիտին խոսքով ելույթ ունենալիս: