Առաջնային առողջապահության հաստատությունները, որոնց շահառուների քանակը 7000-ից պակաս է, հավանաբար, աստիճանաբար դուրս կգան համընդհանուր առողջապահության ամբուլատոր ծրագրից
Առաջնային առողջապահության հաստատությունները, որոնց շահառուների քանակը 7000-ից պակաս է, հավանաբար, աստիճանաբար դուրս կգան համընդհանուր առողջապահության ամբուլատոր ծրագրից

Առաջնային առողջապահության հաստատությունները, որոնց շահառուների քանակը 7000-ից պակաս է, հավանաբար, աստիճանաբար դուրս կգան համընդհանուր առողջապահության ամբուլատոր ծրագրից:

Այս մասին հայտարարել է ընտանեկան բժշկության բնագավառի փորձագետ, բժշկական միությունների մասնագիտական միության ղեկավար Լաուրա Շիխաշվիլին՝ առողջապահության նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, համապատասխան որոումը կայացվել է առաջնային առողջապահության բարեփոխման շրջանակներում:

«Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք առաջնային առողջապահության հաստատությունները, որոնք չեն բավարարում պայմանները և ունեցել են 13000-ից պակաս շահառու: Մնացել են հաստատությունները, որոնց շահառուների թիվը ավելի քան 7000 է: Այսինքն, հաստատությունները, որոնց շահառուների թիվը 7000-ից պակաս է, փաստացի դուրս կմնան համընդհանուր առողջապահության ամբուլատոր ծրագրից: Այս որոշումը ծառայում է նրան, որ առաջնային առողջապահության մեջ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխում: Սա բարեփոխման առաջին քայլն է: Երկրորդ փուլում անհրաժեշտ կլինի, որ լինեն համապատասխան հաստատություններ համապատասխան ֆինանսավորման:

Բացի այդ, պետք է լինեն որակի ինդիկատորներ»,- հայտարարել է Լաուրա Շիխաշվիլին: