Առաջնային առողջապահության հաստատությունները, որոնց շահառուների քանակը 7000-ից պակաս է, չեն ներգրավվի համընդհանուր առողջապահության ամբուլատոր ծրագրին
Առաջնային առողջապահության հաստատությունները, որոնց շահառուների քանակը 7000-ից պակաս է, հավանաբար, աստիճանաբար դուրս կգան համընդհանուր առողջապահության ամբուլատոր ծրագրից:
Այս մասին հայտարարել է ընտանեկան բժշկության բնագավառի փորձագետ, բժշկական միությունների մասնագիտական միության ղեկավար Լաուրա Շիխաշվիլին՝ առողջապահության նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, համապատասխան որոումը կայացվել է առաջնային առողջապահության բարեփոխման շրջանակներում:
«Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք առաջնային առողջապահության հաստատությունները, որոնք չեն բավարարում պայմանները և ունեցել են 13000-ից պակաս շահառու: Մնացել են հաստատությունները, որոնց շահառուների թիվը ավելի քան 7000 է: Այսինքն, հաստատությունները, որոնց շահառուների թիվը 7000-ից պակաս է, փաստացի դուրս կմնան համընդհանուր առողջապահության ամբուլատոր ծրագրից: Այս որոշումը ծառայում է նրան, որ առաջնային առողջապահության մեջ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխում: Սա բարեփոխման առաջին քայլն է: Երկրորդ փուլում անհրաժեշտ կլինի, որ լինեն համապատասխան հաստատություններ համապատասխան ֆինանսավորման:
Բացի այդ, պետք է լինեն որակի ինդիկատորներ»,- հայտարարել է Լաուրա Շիխաշվիլին:
Հարցին, գործող բարեփոխման արդյունքում հնարավոր է արդյոք, որ բժիշկները և բուժքույրերը կորցնեն աշխատանքը, Լաուրա Շիխաշվիլին պատասխանել է, որ յուրաքանչյուր շահառուի հետևում են իրենց ընտանիքի անդամները և բուժանձնակազմը չպետք է լինի ռիսկի տակ:
«Ինչ վերաբերում է բուժանձնակազմին, ընտանիքի բժիշկներին և բուժքույրերին առանց աշխատանքի թողնելուն, եթե հաշվի առնենք այն, որ յուրաքանչյուր շահառուին հետևում են իրենց ընտանիքի բժիշկնները, բուժանձնակազմը չպետք է լինի ռիսկի տակ:
Երկրում գործող կանոնակարգով, մեկ ընտանիքի բժիշկ պետք է ունենա մոտ 2400 պացիենտ»,- նշել է Լաուրա Շիխաշվիլին: